Հայտարարարություն

19 Մարտի, 2018 11:24
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մարտի 29-ից 31-ը Երևանում կայանալիք Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2018» միջազգային ցուցահանդեսը լուսաբանող լրագրողների հավատարմագրում:

Հավատարմագրման համար անհրաժեշտ է մինչև 2018թ. մարտի 24-ը ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն ներկայացնել պաշտոնական նամակ լրատվամիջոցի տնօրենի կամ գլխավոր խմբագրի ստորագրությամբ և ԶԼՄ կնիքով (.pdf կամ .jpg ձևաչափով), որտեղ պետք է նշված լինեն.

ա) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը: Եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է` նրա ազգանունը, անունը և բնակության հասցեն,

բ) հավատագրման ներկայացվող լրագրողի անունը, ազգանունը (ըստ անձնագրի),

գ) լրագրողի ներկայացրած լրատվության միջոցի (լրատվության միջոցների) անվանումը (անվանումները),

դ) լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի էլեկտրոնային փոստի հասցեներն ու հեռախոսների համարները, փաստաթղթային լուսանկար` հավատարմաքարտի համար (.jpg ձևաչափով):

Հավատարմագրման ենթակա են յուրաքանչյուր լրատվամիջոցը ներկայացնող ոչ ավելի քան 1 լրագրող, 1 լուսանկարիչ կամ տեսաձայնագրման 1 օպերատոր:

Դիմումները կարող են ուղարկվել էլեկտրոնային փոստով` modpress@mil.am հասցեով:

Հավատարմագրման հետ կապված լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 29 46 38, 29 46 99, հեռախոսահամարներով:

  • Տարածել