Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակում քննարկվել են սահմանամերձ բնակավայրերի խնդիրները

19 Սեպտեմբերի, 2017 20:39
Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակում սեպտեմբերի 19-ին կայացել է «ՀՀ պաշտպանական քաղաքականության առանձնահատկությունները ժամանակակից մարտահրավերների պայմաններում» թեմատիկ ուղղության հերթական նիստը:

«Սահմանամերձ բնակավայրերի կայուն զարգացում և հուսալի պաշտպանություն» խորագրով անցկացված նիստի բանախոսներն անդրադարձել են ՀՀ պաշտպանության նախարարի նախագահությամբ գործող, սահմանամերձ բնակավայրերի խնդիրները համակարգող հանձնաժողովի իրականացրած գործունեությանն ու առաջիկա նախաձեռնություններին, ընդգծել են արձանագրված խնդիրները կոնկրետ և հետևողական քայլերի միջոցով հնարավորինս կարճ ժամանակահատվածում լուծելու անհրաժեշտությունը:

Քննարկմանը ելույթներ են ունեցել շահագրգիռ գերատեսչությունների ու կառույցների, ՀՀ և Արցախի սահմանամերձ համայնքներում զարգացման և բարեգործական ծրագրեր իրականացրած համահայկական միությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիրները, ովքեր անդրադարձել են սահմանամերձ բնակավայրերի պաշտպանունակության բարձրացման ուղղությամբ իրականացված համալիր քայլերին, զարգացման ծրագրերին և նախաձեռնություններին:

  • Տարածել