ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Լեհաստանի ազգային պաշտպանության պետքարտուղարի տեղակալին
20 Հունվարի, 2011 00:00ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության ազգային պաշտպանության պետքարտուղարի տեղակալ Մարցին Իդզիկին: Քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-լեհական համագործակցությանն առնչվող հարցեր:
Լեհաստանի ազգային պաշտպանության պետքարտուղարի տեղակալը բարձր է գնահատել իր հանդիպումները ՀՀ ռազմարդյունաբերական ձեռնարկություններում և նշել, որ առկա են անհրաժեշտ պայմաններ երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման համար:
Հանդիպման ավարտին Մարցին Իդզիկը Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարի անունից Սեյրան Օհանյանին հրավիրել է այցելել Լեհաստան:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն