Հայտարարություն

19 Հունիսի, 2015 00:00
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում և ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում կազմակերպվող մեկամյա սպայական դասընթացների ընդունելություն:

Դասընթացներին կարող են մասնակցել պարտադիր զինվորական ծառայության 2015թ. ամառային զորակոչին ենթակա քաղաքացիական բարձրագույն կրթությամբ զորակոչիկները, ինչպես նաև բարձրագույն կրթությամբ իգական սեռի քաղաքացիները: Դասընթացները կազմակերպվելու են հետևյալ մասնագիտություններով` 1. ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ` - հրետանավոր, - մոտոհրաձիգ, 2. ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտ` - հակաօդային պաշտպանություն, - կապավոր: Դասընթացներին մասնակցելու ցանկություն հայտնած քաղաքացիների հետ ռազմական և ռազմական ավիացիոն ինստիտուտներում անցկացվելու է «Նորակոչիկների պատրաստության ծրագրով» դասընթաց: Նրանց հետ կնքվելու են «Սպայական դասընթացին մասնակցելու մասին» և «Պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին» պայմանագրեր, և նրանք գրանցվելու են որպես կուրսանտ: Ուսումնառության ավարտից հետո զինծառայողներին շնորհվելու է աոաջին սպայական «լեյտենանտ» զինվորական կոչում, վիճակահանության կարգով՝ ստացած մասնագի¬տությանը համապատասխան, 2 տարի ժամկետով զինծառայություն անցնելու համար նշանակվելու են դասակի հրամանատարի պաշտոնի: Ուսումնառության և հետուսումնական ծառայության ընթացքում նրանք օգտվելու են զինծառայողների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր սոցիալական արտոնություն¬ներից: Վիճակահանության ընթացքում արտոնություն է տրվելու ուսումնառությունը գերազանցու¬թյամբ ավարտածներին, զոհված և պատերազմի ժամանակ վիրավորված ու հետագայում ստացած վերքերից մահացած ազատամարտիկների զավակներին: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել: 010-29-45-84, 010-29-45-73
  • Տարածել