Մամուլի հաղորդագրություն

18 Հունիսի, 2015 00:00
Հունիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռեյներ Մորելին` Հայաստանում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ:

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանում իր պաշտոնավարման ընթացքում համագործակցության և պաշտպանական բնագավառում հայ-գերմանական համագործակցության զարգացմանն աջակցելու համար: Դեսպան Մորելը նշել է, որ Գերմանիան կարևորում է պաշտպանական բնագավառում համագործակցությունը Հայաստանի հետ և շարունակելու է ջանքեր գործադրել համագործակցության զարգացման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ համագործակցության ներկայիս ընթացքին, զարգացման հեռանկարներին ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր:
  • Տարածել