ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է ընդունելություն

17 Ապրիլի, 2015 00:00
ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը ռազմամարզական թեքումով հանրակրթական հաստատություն է, որն իրականացնում է ավագ դպրոցի (10-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններ) պետական հանրակրթական ծրագրեր: Առանձնակի ուշադրություն է դարձվում ֆիզիկական, լեռնային և նախնական զինվորական պատրաստությանը:

2014-2015 ուսումնական տարվանից օտար լեզուների շարքում դասավանդվում են նաև հունարեն և իտալերեն լեզուները: Ռազմամարզական վարժարանում տարվում է արական սեռի պատանիների ուսուցում: Ուսուցման լեզուն հայերեն է: Ուսուցման ժամկետը՝ երեք տարի, որը բաշխվում է շարունակական երեք կուրսի վրա (1-ին կուրս-10-րդ դասարան, 2-րդ կուրս-11-րդ դասարան, 3-րդ կուրս-12-րդ դասարան): Ուսուցումն անվճար է: Ռազմամարզական վարժարան ընդունվելու համար կարող են դիմել հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանն ավարտած ՀՀ քաղաքացիները: Ռազմամարզական վարժարան ընդունվել ցանկացող պատանիների ծնողները (նրանց փոխարինող անձինք) ընդունելության տարվա ապրիլի 07-ից մինչև հուլիսի 22-ը ռազմամարզական վարժարանի պետի անունով ներկայացնում են դիմում, որին կցվում է պատանու դիմումը վարժարանում սովորելու ցանկության մասին: Ընդունելության քննություններ 2015-2016 ուստարվա ընդունելությունը կկատարվի ս.թ.հուլիսի 22-ից օգոստոսի 03-ը` հիմնական կրթության 9-րդ դասարանի ծրագրի ծավալով: Քննությունները հանձնելուց առաջ թեկնածուներն անցնում են ամբողջական բժշկական հետազոտություն: Ընդունելության քննությունները անցկացվում են մրցութային կարգով հետևյալ առարկաներից. - ֆիզիկական պատրաստություն`ձգումներ ձողափայտից, 100 մետր և 1000 մետր վազք, - հայոց լեզու` թելադրություն, - մաթեմատիկա` գրավոր: Անհրաժեշտ փաստաթղթեր. 1.Դիմում 2.Բժշկական փաստաթղթեր ա/ մեզի և արյան անալիզներն առանձին (կնքված), MRP անալիզ (կնքված) բ/ սրտի ԷԿԳ (ժապավենը և պատասխանը, կնքված) գ/ տեղեկանք հոգեբուժական և նարկոլոգիական դիսպանսերներից (կնքված) դ/ սոնոգրաֆիա (կնքված) ե/ ձև 63 և 26 (կնքված) զ/ արյան կարգը 3. Ինքնակենսագրություն (դիմորդի ձեռագրով) 4. Բնութագիր` հաստատված դասղեկի և դպրոցի տնօրենի ստորագրություններով և կնքված 5. 9-ամյա կրթության վկայականը և պատճենը 6. Ծննդյան վկայականը և պատճենը 7. Տեղեկանք բնակավայրից, որտեղ նշված լինեն հասցեն և ընտանիքի կազմը 8. Տեղեկանք ծնողների աշխատանքի վայրից, ծնողների (խնամակալի) անձնագրերի պատճեները 9. Սոցիալական քարտի պատճենը 10. 3x4 չափսի 4 լուսանկար (առանց գլխարկի) 11. Թղթապանակ և ծրար 12. Դիպլոմների և պատվոգրերի պատճեններ, տեղեկանքներ, այլ փաստաթղթեր ծնողի և երեխայի կարգավիճակի մասին (ծնողազուրկ, հաշմանդամ, սոցիալապես անապահով, պատերազմի մասնակից): Հասցե՝ Հալաբյան 44, Էլ. հասցեն՝ pn.monte@mil.am Հեռ.՝ /010/ 35 39 15, 34 48 44, 34 56 36
  • Տարածել