Մոնթեականները կրկին բարձր արդյունք են գրանցել
27 Փետրվարի, 2015 00:00ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների թիմը փետրվարի 13-ից 22-ը Պերմ քաղաքում մասնակցել է «Պատանի հայրենասերներ» 13-րդ միջազգային հավաքին:
Վարժարանի սաները վերջին տարիներին մշտապես մասնակցում են երիտասարդների ֆիզիկական դաստիարակությանը և ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը միտված մրցույթին և պատվով են ներկայացնում Հայաստանը և ազգային բանակը:
Փետրվարի 13-ից 22-ը անցկացված «Պատանի հայրենասերներ» 13-րդ միջազգային հավաքին մասնակցող հայ պատանիները կրկին առանձնացել են բարձր պատրաստվածությամբ, հաղթելու և պայքարելու վճռականությամբ ու անկոտրում կամքով: Հայ պատանիները պատվով հաղթահարել են բոլոր փորձությունները, որոնց թվում էին վարժություններ պտտաձողի վրա, վազքարշավներ, էստաֆետներ, զենքով վարժություններ: Մրցույթի թիմային հաշվարկում մոնթեականները գրավել են երկրորդ տեղը:
Փետրվարի 23-ին ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների թիմը վերադարձել է Հայաստան: