ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին

17 Փետրվարի, 2015 00:00
Փետրվարի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար պարոն Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ռիչարդ Միլսին:

Պարոն Օհանյանը շնորհավորել է դեսպան Միլսին Հայաստանում նշանակվելու կապակցությամբ և մաղթել է համատեղ արդյունավետ աշխատանք հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության շրջանակներում: Դեսպան Միլսն իր հերթին նշել է, որ ամերիկյան կողմը կարևորում է Հայաստանի հետ համագործակցության զարգացման դինամիկայի պահպանումը և հույս հայտնել, որ իր պաշտոնավարման ընթացքում այն ավելի մեծ առաջընթաց կարձանագրի: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
  • Տարածել