Մամուլի հաղորդագրություն
9 Փետրվարի, 2015 00:00Ս.թ. փետրվարի 9-ից 10-ը Բրյուսելում, ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ԱՄՆ-ի առաքելության կողմից կազմակերպվող ծանոթացման այցին մասնակցելու նպատակով ՀՀ պատվիրակության կազմում Բելգիայի Թագավորություն է մեկնել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը:
Այցի ընթացքում ներկայացվելու են ՆԱՏՕ-ի ներկայիս մոտեցումները միջազգային և տարածաշրջանային զարգացումների շուրջ, ինչպես նաև Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հեռանկարները: