Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

16 Դեկտեմբերի, 2014 00:00
Դեկտեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռեյներ Մորելին, ՀՀ-ում հավատարմագրված առաքելությունն ավարտող ռազմական կցորդ, գնդապետ Յոախիմ Բրունսին (նստավայրը ք. Մոսկվա) և նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Միխաիլ Վեստերմանին` վերջինիս Հայաստանում հավատարմագրման կապակցությամբ:

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը շնորհավորել է գնդապետ Վեստերմանին Հայաստանում հավատարմագրվելու կապակցության և մաղթել հաջողություններ, փոխարինվող ռազմական կցորդ գնդապետ Բրունսին շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար: Գնդապետ Բրունսը ՀՀ պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվել է «Ռազմական համագործակցության» մեդալով: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության ներկայիս ընթացքին և զարգացման հեռանկարներին առնչվող այլ հարցեր:
  • Տարածել