Մամուլի հաղորդագրություն

25 Նոյեմբերի, 2014 00:00
Նոյեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին:

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպան Շարպանտիեին Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեսպան Շարպանտիեին ներկայացրել է նոյեմբերի 12-ին ադրբեջանական ԶՈՒ կողմից ուղղաթիռի խոցման դեպքի և դրան հաջորդած գործողությունների մանրամասները:
  • Տարածել