Քննարկվել են կիբերանվտանգության խնդիրներ

14 Նոյեմբերի, 2014 00:00
Նոյեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ քարտուղարության կիբերանվտանգության համակարգող պարոն Բեն Հիլլերին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՀԿ ձևաչափով նախաձեռնված կիբերանվտանգության ծրագրերին Հայաստանի ներգրավման հետ կապված հարցեր: Քննարկվել են նաև կիբերանվտանգության բնագավառում ՀՀ պաշտպանության նախարարության և ԵԱՀԿ համապատասխան կառույցների միջև համագործակցությանն առնչվող այլ հարցեր:
  • Տարածել