Մամուլի հաղորդագրություն

8 Հոկտեմբերի, 2014 00:00
Հոկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը արարողակարգային հանդիպում ունեցավ Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Հոսեյն Վահիդի Շեյխի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հայ-իրանական ռազմաքաղաքական համագործակցությանը վերաբերող, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին և հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր: ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը գնդապետ Հոսեյն Վահիդի Շեյխին հաջողություն մաղթեց Հայաստանում իր հետագա ծառայությունն իրականցնելու ընթացքում:
  • Տարածել