ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ-ում ՌԴ դեսպանության համատեղ մամուլի հաղորդագրությունը

5 Օգոստոսի, 2014 00:00
Այսօր` օգոստոսի 5-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը քննարկել են վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությունը:

ՀՀ պաշտպանության նախարարը և ՌԴ դեսպանը իրենց մտահոգություններն են կիսել շփման գծում լարվածության աճի վերաբերյալ և քննարկել իրավիճակը կայունացնելու հնարավորությունները: Երկուստեք կարևորվել է հակամարտության կարգավորման ընթացքը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ բանակցային ուղով շարունակելու անհրաժեշտությունը: Պարոն Վոլինկինն իր ցավակցություններն է փոխանցել վերջին օրերին տեղի ունեցած միջադեպերի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին:
  • Տարածել