Քննարկվել են կազմակերպչական հարցեր

19 Հունիսի, 2014 00:00
Հունիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունեց Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանին և նրա տեղակալ Դավիթ Խիթարյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի 11-րդ Սպարտակիադայի շրջանակներում Հայաստանում հուլիս ամսին անցկացվելիք ձյուդոյի մրցումների կազմակերպչական հարցերը:
  • Տարածել