Քննարկվել են ՀՕՊ միացյալ համակարգի հետագա զարգացման հարցեր

10 Ապրիլի, 2014 00:00
Ապրիլի 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր հակաօդային պաշտպանության հարցերով համադրման կոմիտեի հերթական նիստը:

Նիստի աշխատանքներին մասնակցում էին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունների պատվիրակությունները: Նիստի օրակարգի համաձայն, քննարկվեցին ՀՕՊ միացյալ համակարգի հետագա զարգացմանն ուղղված հարցերը, ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ բնագավառում երկկողմ և բազմակողմ ռազմական համագործակցության ամրապնդման, ինչպես նաև ԱՊՀ հակաօդային պաշտպանության ինտեգրման և կատարելագործման խնդիրները: Նիստի շրջանակներում ամփոփվեց համադրման կոմիտեի և աշխատանքային մարմինների 2013թ. գործունեությունը, հավանություն տրվեց 2014թ. ԱՊՀ ՀՕՊ միացյալ համակարգի օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների անցկացման առաջարկություններին: Նիստի ավարտին անցկացվեցին պետությունների զինված ուժերի պատվիրակությունների ղեկավարների երկկողմ հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվեցին օպերատիվ և մարտական պատրաստության, ռազմատեխնիկական համագործակցության, ինչպես նաև հավաքական անվտանգության Կովկասյան և Կենտրոնասիական տարածաշրջաններում ՀՕՊ միավորված համակարգերի ստեղծման մասին միջպետական համաձայնագրերի նախագծերի համաձայնեցման և ստորագրման նախապատրաստման հարցերը:
  • Տարածել