Բանակ-դպրոց համագործակցությունը շարունակվում է
21 Փետրվարի, 2014 00:00ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը 2014 թվականի տարեմուտի իր ուղերձում, զինված ուժերի անձնակազմից բացի, դիմել է նաև հանրապետության դպրոցների ուսուցիչներին և աշակերտներին` կարևորել բանակ-դպրոց համագործակցությունը արատավոր բարքերի դեմ պայքարի, արտաքին մարտահրավերների դիմագրավման, հայրենասիրական դաստիարակության գործում:
Անկեղծ զրուցելու, ընդհանուր հայտարարի գալու և համատեղ անելիքների շուրջ պայմանավորվելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը փետրվարի 20-ին Լևոն Շանթի անվան դպրոցում նախաձեռնել էին հանդիպում, որին մասնակցում էին ՀՀ ՊՆ Տ և ՀԿ վարչության պետի տեղակալ, ՔՀԾ 2-րդ դասի պետական խորհրդական Ֆելիքս Պողոսյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության դպրոցական բաժնի պետ Անահիտ Մելքոնյանը, մի շարք դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, զինղեկներ:
Քննարկումների ընթացքում կարևորվել է համարձակ, նախաձեռնող, հայրենասեր, փողոցային արատավոր բարքերից զերծ քաղաքացուն, ապագա զինվորին ու սպային կրթելու և դաստիարակելու հրամայականը:
Հանրակրթության ոլորտի պատասխանատուներն իրենց ելույթներում շեշտել են բանակի հետ համագործակցությունն ընդլայնելու, աշակերտներին բանակի առօրյային ծանոթացնելու նպատակով զորամասեր շարունակական շրջայցեր կատարելու, զինվորական ծառայություն անցնող շրջանավարտի կողքին լինելու անհրաժեշտությունը: