Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում
30 Հոկտեմբերի, 2013 00:00Հոկտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ի.Կուխտային և պաշտպանական հարցերով, ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Ա.Յարեմչուկին` ՀՀ-ում վերջինիս հավատարմագրման առիթով:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ուկրաինական երկկողմ ռազմական համագործակցության հարցեր, ինչպես նաև նախանշվեցին համագործակցության հետագա զարգացման ուղիները: