Հայաստանում է ՌԴ ԶՈՒ պատվիրակությունը

15 Փետրվարի, 2013 00:00
2013թ. փետրվարի 14-ից 15-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվում Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Վ.Գերասիմովի գլխավորած պատվիրակությունը:

Ս.թ. փետրվարի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացավ ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի հանդիպումը: Հայ-ռուսական երկկողմ բանակցությունների ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր, ինչպես նաև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության օրակարգի խնդիրներ, այդ թվում` միացյալ ուժերի ու միջոցների կիրառումը պլանավորող մի շարք հարցեր: Նույն օրը գեներալ-գնդապետ Վ.Գերասիմովին ընդունեց ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը: Այցի շրջանակներում ՌԴ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը կայցելի ՀՀ տարածքում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմակայան:
  • Տարածել