Սփյուռքահայ գեներալները մեկնել են առաջնագիծ

30 Հունվարի, 2013 00:00
Բանակի օրվա կապակցությամբ Հայաստան ժամանած սփյուռքահայ բարձրաստիճան զինվորականները հունվարի 29-ին այցելել են հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գիծ:

Առաջնագծում սփյուռքահայ գեներալները ծանոթացել են մարտական հերթապահություն իրականացնող զինվորների ծառայության պայմաններին, զրուցել նրանց հետ: Սփյուռքահայ գեներալները շնորհակալություն են հայտնել հայրենիքի սահմաններն անառիկ պահող և հայ ժողովրդի խաղաղությունն ապահովող զինվորներին, նրանց հանձնել նվերներ:
  • Տարածել