Սփյուռքահայ գեներալներն այցելել են Ծիծեռնակաբերդ

29 Հունվարի, 2013 00:00
ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած սփյուռքահայ բարձրաստիճան զինվորականներ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Չոբանյանը, գեներալ-մայոր Ռոման Հարությունովը, բրիգադի գեներալ Փանոս Մանջյանը, ծովակալ Հեռնան Կույումջյանը, գնդապետ Ռուբիկ Գալստանյանը հունվարի 27-ին այցելել են Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին:

Բարձրաստիճան զինվորականները ծաղկեպսակներ և ծաղիկներ են դրել զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում, հանդիպել են Հայոց Ցեղասպանության ինտիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի հետ:
  • Տարածել