Հանդիպում ՀՀ պաշտպանության նախարարությունում

17 Դեկտեմբերի, 2012 00:00
Դեկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում հանդիպում-քննարկում է տեղի ունեցել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի օժանդակությամբ հայերեն թարգմանված «Բարեվարքության ամրապնդումը և կոռուպցիայի նվազեցումը պաշտպանության ոլորտում» լավագույն փորձի օրինակների ժողովածուի վերաբերյալ:

Ժողովածուն և դրա ուսուցման հնարավոր ուղղությունները ներկայացրել է աշխատանքային այցով ՀՀ-ում գտնվող «Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության» Ժնևի կենտրոնի տնօրենի տեղակալ, Դոկտոր Ֆիլիպ Ֆլուրին: Հանդիպմանը ՀՀ ՊՆ կողմից մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը: Հանդիպմանը մասնակցում էին նաև Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնից Էդեն Քոլը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչները: Քննարկվել են պաշտպանության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում համագործակցության հնարավոր ուղղությունները և այլ հարցեր:
  • Տարածել