ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է լրագրողների հավատարմագրում

17 Դեկտեմբերի, 2012 00:00
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է պաշտպանության նախարարության գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրում:

Հավատարմագրման համար անհրաժեշտ է մինչև 2013թ. հունվարի 15-ը ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն ներկայացնել գրավոր դիմում, որտեղ պետք է նշված լինեն. ա) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է` նրա ազգանունը, անունը և բնակության հասցեն, բ) հավատագրման ներկայացվող լրագրողի անունը, ազգանունը (ըստ անձնագրի), գ) լրագրողի ներկայացրած լրատվության միջոցի (լրատվության միջոցների) անվանումը (անվանումները), դ) լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի էլեկտրոնային փոստի հասցեները, հեռախոսների ու հեռապատճեների համարները, մեկ լուսանկար (3x4 չափի): Հավատարմագրման ենթակա են յուրաքանչյուր լրատվամիջոցը ներկայացնող ոչ ավելի քան 2 լրագրող, 2 լուսանկարիչ կամ տեսաձայնագրման 2 օպերատոր: Օտարերկյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման համար դիմումին կից պետք է ներկայացնել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից տրված Հայաստանի Հանրապետությունում լրագրողի հավատարմագրման վկայականի պատճենը (բնօրինակը ներկայացնում է լրագրողը): Դիմումները կարող են ուղարկվել նաև էլեկտրոնային փոստով` modpress@mil.am հասցեին: Հավատարմագրման հետ կապված լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 29 46 99, 29-46-38 հեռախոսահամարներով:
  • Տարածել