Արցախյան պատերազմի վետերան-հաշմանդամները մշտապես գտվում են ուշադրության կենտրոնում

3 Դեկտեմբերի, 2012 00:00
Դեկտեմբերի 3-ին՝ հաշմանդամների միջազգային օրը ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես է եկել գեղեցիկ նախաձեռնությամբ։

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով տարածքային զինկոմիսարիատների ներկայացուցիչները այցելել են իրենց համայնքների հաշմանդամ ազատամարտիկներին։ Արցախյան ազատամարտի մասնակից, հաշմանդամ Գագիկ Դանիելյանին էլ այցելել է պաշտպանության նախարարի աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը։ Նա ազատամարտիկի հետ զրույցում ընդգծել է, որ հաշմանդամների միջազգային օրը պարտավորեցնում է ևս մեկ անգամ հիշել մեր ազատամարտիկներին, որոնք հայրենիքին սպառնացող վտանգը կանխարգելելու ճանապարհին դարձան հաշմանդամ։ Գառնիկ Հայրապետյանը հավաստիացրել է, որ հաշմանդամ ազատամարտիկները մշտապես գտնվում են Հայաստանի Հանրապետության և ՀՀ զինված ուժերի ղեկավարության ուշադրության կենտրոնում: Ազատամարտիկ Գագիկ Դանիելյանը հյուրին ցուցադրել է իր ձեքռի աշխատանքները փայտի վրա, որոնցից մեկը գործերից մեկն էլ նվիրել է Գառնիկ Հայրապետյանին։ Իր հերթին ՊՆ աշխատակազմի ղեկավարը հաշմանդամ ազատամարտիկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից հանձնել է հուշանվեր։
  • Տարածել