Մամուլի հաղորդագրություն

26 Հոկտեմբերի, 2012 00:00
Ս.թ. հոկտեմբերի 23-ից 25-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում էր գտնվում Ռուսաստանի Դաշնության ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Վլադիմիր Չիրկինը:

Այցի նպատակն էր Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի ստորաբաժանումների մարտական պատրաստականության ստուգումը և նոր ուսումնական տարվան նախապատրաստվելու համար ռազմակայանի հրամանատարությանն օգնության ցուցաբերումը: Այցի շրջանակում գեներալ-գնդապետ Վլադիմիր Չիրկինը հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ տարածքում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանի գործունեության հետ կապված հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև հայ-ռուսական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության այլ հարցեր:
  • Տարածել