ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակության այցը Հունաստան

13 Նոյեմբերի, 2012 00:00
Պաշտոնական այցով նոյեմբերի 12-14-ը Հունաստանում գտնվող ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար պարոն Պանոս Պանայոտապուլոսի և Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Միխաիլ Կոստարակոսի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես` զորքերի մարտական ծառայության և մարտական ապահովման ստորաբաժանումների գործունեությունը համակարգող գլխավոր շտաբերի համապատասխան ստորաբաժանումների միջև երկկողմ համագործակցությանը, ռազմական կրթությանը, ոչ-դասական մարտի վարման ուղղությամբ պատրաստությանը, ռազմական արդյունաբերությանը և այլ ոլորտներին առնչվող հարցեր: Այցի ընթացքում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը կայցելի նաև Հունաստանի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիա, որտեղ ուսանում են հայ կուրսանտները, և ռազմական արդյունաբերության ձեռնարկություններ: Արարողակարգային միջոցառումների շրջանակներում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը այցելել և ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշարձանին:
  • Տարածել