Յուրի Խաչատուրովը հանդիպել է իր ռուս պաշտոնակցին

9 Նոյեմբերի, 2012 00:00
ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը նոյեմբերի 8-ին Մոսկվայում հանդիպել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովի հետ:

Կողմերը քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցության ներկա վիճակն ու հեռանկարները, անդրադարձել են փոխադարձ կարևորություն ունեցող մի շարք խնդիրների:
  • Տարածել