Մամուլի հաղորդագրություն

5 Նոյեմբերի, 2012 00:00
ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետի գետնատնակի մոտ ս.թ. նոյեմբերի 5-ին, ժամը 00:30-ի սահմաններում հայտնաբերվել է հերթափոխում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սարգիս Սեյրանի Սահակյանի դին՝ բերանի հատվածում մահացու հրազենային վիրավորումով:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 110 հոդ. 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Սարգիս Սեյրանի Սահակյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
  • Տարածել