Խորհրդակցություն ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում

26 Հոկտեմբերի, 2012 00:00
Ս.թ հոկտեմբերի 26-ին Ռազմական Ոստիկանության նիստերի դահլիճում տեղի ունեցավ 2012թ. 9 ամիսների ընթացքում ՌՈ համակարգի կատարած աշխատանքների ամփոփումը:

Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ՊՆ տեղակալ, պարոն Ա. Նազարյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, պարոն Խ. Ասրյանը, կայազորային ՌՈ բաժինների և կենտրոնա¬կան ապարատի բաժինների պետերը, անձնակազմը: Խորհրդակցությունը բացեց ՌՈ պետ, գնդապետ Ս.Ղուկասյանը և խոսքը տվեց պարոն Խ.Ասրյանին: Վերջինս իր ելույթում նախ, բեղմնավոր և նպատակաուղղված գործունեություն մաղթեց ՌՈ ամբողջ անձնակազմին, ապա լավագույն աշխա¬տա¬կիցներին պարգևատրեց արժեքավոր նվերներով: Այնուհետև իրենց սպասարկվող տարածքում առկա իրավիճակի և կատարած աշխատանքների մասին զեկուցեցին կայազորային ՌՈ բաժինների ու առանձին բաժանմունքների պետերը: Նշվեց, որ դիտարկվող ժամանակահատվածում մեծ ծա¬վալի աշխատանքներ են կատարվել զորամասերում հանցագործությունների և պատահարների նվազեցման, զինվորական կարգապահության ամրապնդման, ինչպես նաև բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավվման ուղղությամբ: Չնայած ձեռքբերումներին, հստակ շեշտվեց, որ այս առումով դեռևս զգալի աշխատանքներ կան իրականացնելու: Կայազորային ՌՈ բաժինների պետերը զեկուցեցին նաև այն պրոբլեմներն ու խնդիրները, որոնք խոչընդոտում են ծառայության առավել արդյունավետ կազմակերպմանը: Ամփոփելով խորհրդակցության արդյունքները ՀՀ պաշտպանության փոխնա¬խա¬րարը կարևորեց զորամասերի հրամանատարության հետ համատեղ աշխա¬տանքը, նրանց օգնելն ու աջակցելը` որոնք էապես կբարձրացնեն մարտական խնդիրների կատարման արդյունավետությունը: Հատկապես կարևորվեց, որ զին¬վորական կարգապահության որակական առաջընթաց կարելի է ապահովել միայն այն դեպքում, եթե հրամանատարների հետ համատեղ զինծառայողների համար ստեղծվի բարեխղճորեն և գիտակցորեն ծառայելու մթնոլորտ: Ռազմական Ոստիկանության պետը հատուկ կարևորեց աշխատանք¬ների կազմակերպման այն գերակա ուղղությունները, որոնք էապես կնպաստեն ավելի դրական ցուցանիշների հասնելուն: Դրանք են. կանխարգելիչ միջոցառումների անցկացումը, ՌՈ աշխատակիցների մասնագիտական գիտելիքների խորացումը, սպասարկվող տարածքի զորամասերում օպերատիվ իրավիճակին տիրապետելը, զորա¬մասերից ինքնագլուխ լքած զինծառայողների և հետախուզվողների հայտնա-բերման աշխատանքների ակտիվացումը: ՌՈ պետը ուշադրություն հրավիրեց նաև. - Կարգապահական մեկուսարաններին փոխարինող նորաստեղծ կարգապահական վաշտերի արագ կազմավորման և աշխատանքների կազմակերպման վրա, - Խիստ ուշադրություն դարձնել աշնանային զորակոչի աշխատանքների ճիշտ կազմակերպման և նորակոչիկների արդար տեղաբաշխման գործընթացի վրա, - Լինել «նախահարձակ», որպեսզի չհայտնվենք կատարված հանցագործությունները «գրանցողի» դերում: 2012թ. 9 ամիսների ամփոփումը պետք է խթան հանդիսանա տարեվերջյան արդյունքներով հանցագործությունների և պատահարների կտրուկ նվազեցմանը: Խորհրդակցության վերջում 2012թ. 9 ամիսների ընթացքում ՌՈ համակարգի կատարած աշխատանքների ամփոփման արդյունքներով առանձին աշխատակիցներ պարգևատրվեցին:
  • Տարածել