Մամուլի հաղորդագրություն
19 Հոկտեմբերի, 2012 00:00Ս.թ. հոկտեմբերի 16-ից 18-ը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Գերմանիայի Վիսբադեն քաղաքում մասնակցել է եվրոպական երկրների ցամաքային զորքերի հրամանատարների ամենամյա համաժողովին:
Միջոցառումը, որը կրում էր «Կարողությունների ստեղծում անորոշ ապագայի համար» խորագիրը, անց էր կացվում Եվրոպայում ամերիկյան ցամաքային զորքերի շտաբի հովանու ներքո: Համաժողովի նպատակն էր ֆինանսական սղության պայմաններում ցամաքային զորքերի մարտական կարողությունների (ուժերի և միջոցների) պահպանման վերաբերյալ կարծիքների փոխանակումը: