Միջազգային ռազմական համագործակցությունը շարունակում է զարգանալ

14 Փետրվարի, 2013 00:00
ՀՀ պաշտպանության նախարարությունը շարունակում է զարգացնել միջազգային ռազմական համագործակցությունը գործընկեր երկրների հետ: Տեղի ունեցած բանակցությունների արդյունքում ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության և Բուլղարիայի Հանրապետության, Լեհաստանի Հանրապետության, Լիտվայի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջազգային համագործակցության համար պատասխանատու համապատասխան կառույցների միջև ստորագրվել են 2013 թվականի երկկողմ համագործակցության պլանները:

Նշված փաստաթղթերով նախատեսվում է 2013 թվականի ընթացքում ՀՀ ԶՈՒ սպաների կրթության ու վերապատրաստման դասընթացներ, փորձի փոխանակման միջոցառումներ ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումներին առնչվող ոլորտներում` ռազմական կրթություն, ռազմական արդյունաբերություն, զինված ուժերին առնչվող իրավական ընթացակարգեր, ռեսուրսների պլանավորում և այլն, ինչպես նաև կողմերի միջև քննարկումներ պաշտպանական քաղաքականությանն առնչվող հարցերի շուրջ:
  • Տարածել