Հայ զինվորները նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ
31 Հունվարի, 2013 00:00 ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 31-ին ընդունել է Ռուսաստանի Կալինինգրադ քաղաքում անցկացված բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե և բրոնզե մեդալակիրներ, ՀՀ զինված ուժերի ժամկետային զինծառայողներ 56 կգ քաշային Արամ Ավագյանին և 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանին:
Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել բռնցքամարտիկ-զինծառայողներին Հայաստանի ու հայկական բանակի պատիվը բարձր պահելու և ծառայության ընթացքում մարզական հաջողություններ գրանցելու համար: ՀՀ պաշտպանության նախարարը զինծառայող-մարզիկներին պարգևատրել է գերատեսչական մեդալներով:
Ի դեպ, տղաներն առաջին անգամ չէ, որ զինծառայության ընթացքում մասնակցում են միջազգային մրցույթի. 2012 թվականին Ուկրիանայում անցկացված առաջնությանը ևս բռնցքամարտիկ-զինվորները զբաղեցրել են մրցանակային տեղեր: