Մամուլի հաղորդագրություն

10 Դեկտեմբերի, 2012 00:00
2012թ. դեկտեմբերի 11-ին Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն) կայանալիք ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով, այսօր Մոսկվա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:

Նիստում կքննարկվեն օրակարգում ընդգրկված ԱՊՀ շրջանակներում ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության զարգացմանը վերաբերող շուրջ երեք տասնյակ հարցեր: Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը երկկողմ հանդիպումներ կունենա ԱՊՀ անդամ պետությունների իր գործընկերների հետ, կստորագրվեն երկկող համագործակցության 2013թ. ծրագրերը:
  • Տարածել