Հայտարարություն

1 Օգոստոսի, 2012 00:00
ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի լիազորությունների եռամյա ժամկետը լրանալու կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարարությունը նախաձեռնում է հաջորդ ժամկետի համար խորհրդի կազմավորման գործընթաց:

Հասարակական խորհրդի կազմավորումն իրականցվում է կամավորության սկզբունքով` հասարակական կազմակերպությունների, միավորումների, քաղաքացիական նախաձեռնությունների կողմից խորհրդի անդամի թեկնածուների առաջադրման միջոցով: Հասարակական խորհրդի անդամ կարող են լինել քսանհինգ տարին լրացած ՀՀ քաղաքացիները, ովքեր չեն խուսափել ժամկետային զինվորական ծառայությունից և պաշտոններ չեն զբաղեցնում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում: Հասարակական խորհրդի անդամի հայտը կազմված է հետևյալ փաստաթղթերից. 1. դիմում ՀՀ պաշտպանության նախարարին, 2. ինքնակենսագրություն, 3. բնութագիր - երաշխավորություն առաջադրող կազմակերպության կողմից, 4. տեղեկանք առաջադրող կազմակերպության վերջին մեկ տարվա գործունեության մասին: Հայտերն ընդունվում են ս.թ. հուլիսի 17-ից մինչև օգոստոսի 15-ը: Հայտերն ուղարկել փոստով, ք.Երևան, Բագրևանդի 5հասցեով` ծրարի վրա կատարելով «ՀՀ ՊՆ Տ և ՀԿ վարչություն, Հասարակական խորհրդի անդամի հայտ» նշումը:
ՀՀ ՊՆ առընթեր հասարակական խորհրդի կանոնադրություն
  • Տարածել