Մամուլի hաղորդագրություն
14 Մայիսի, 2012 00:00Ս.թ. մայիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ճանաչողական այցով Հայաստան այցելած ԱՄՆ Պաշտպանության ազգային քոլեջի ունկնդիրների պատվիրակությանը:
Տարածաշրջանային բնույթ կրող այցի շրջանակներում հետազոտություններ են իրականացվում տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:
Հանդիպման ընթացքում Դ. Տոնոյանը ներկայացրել է տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը, ՀՀ պաշտպանական քաղաքականության սկզբունքները, ինչպես նաև պատասխանել է ԱՄՆ Պաշտպանության ազգային քոլեջի ունկնդիրների` տարածաշրջանային անվտանգությանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, հարևանների հետ Հայաստանի հարաբերություններին և այլ թեմաներին վերաբերող հարցերին:
Մայիսի 15-ին ԱՄՆ Պաշտպանության ազգային քոլեջի ունկնդիրների պատվիրակությունը կայցելի նաև ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադ: