Կոլեգիայի նիստ ՀՀ պաշտպանության նախարարությունում
14 Ապրիլի, 2012 00:00ՀՀ ՊՆ վարչական համալիրում ապրիլի 14-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որը վարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերի թիկունքային, բժշկական ապահովման խնդիրները, սանիտարահիգիենիկ պայմանները և դրանց բարելավման ուղիները: