Մամուլի հաղորդագրություն
11 Ապրիլի, 2012 00:00Ս. թ. ապրիլի 11-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ. Տոնոյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վ. Սեմերիկովի հանդիպումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ ս.թ. սեպտեմբերի 3-ից 8-ը Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվելիք «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժության նախապատրաստման հետ կապված հարցեր:
Կողմերն ընդգծել են նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների և զորավարժության նախապատրաստման պլանի կատարման հաջող ընթացքը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վ.Սեմերիկովը տեղեկացրել է 2012թ. մայիսի 3-ին Ղազախստանի Հանրապետությունում կայանալիք ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստի նախապատրաստման ընթացքի մասին: