Մամլո հաղորդագրություն

11 Ապրիլի, 2012 00:00
Հայաստանի Հանրապետության ռազմակրթական բարեփոխումներին ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի աջակցության շրջանակներում ապրիլի 10-ին Երևանում էր գտնվում ԱՄՆ ազգային պաշտպանական համալսարանի պրոֆոսորադասախոսական խումբը: Այցի հիմնական նպատակն էր ՀՀ ՊՆ ռազմակրթական հաստատությունների ուսումնական ծրագրերում ընդգրկվելիք Առաջնորդություն և Ռազմական էթիկա առարկաների դասավանդման հարցում խորհրդատվության տրամադրումը:

ՀՀ ՊՆ և ԶՈւ ԳՇ բարձրաստիճան պաշտոնյաների հետ կայացած կլոր սեղան-քննարկումները կրում էին կարծիքների փոխանակման բնույթ և ուղղված էին ռազմական էթիկայի դերի ու նշանակության, ինչպես նաև բարոյահոգեբանական ապահովման ու կարգապահության ամրապնդման հարցերում դրա գործառնական կիրառման տեսանկյուններին: Ամերիկյան խորհրդատվական խումբն Առաջնորդության և Ռազմական էթիկայի շուրջ բազմաբովանդակ քննարկումներ է անցկացրել նաև ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: Ինստիտուտի հրամանատարական ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ անցկացված հանդիպումները միտված են եղել սպայական կադրերի դարբնոցում այդ առարկաների դասավանդման մեթոդաբանության քննարկմանը:
  • Տարածել