Մամուլի հաղորդագրություն

4 Ապրիլի, 2012 00:00
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը 2012թ. ապրիլի 3-ին մեկնել է Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանա` ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով:

ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի կոմիտեն խորհրդատվական գործառույթներով կոլեգիալ մարմին է, որի անդամներ են ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի գլխավոր/միացյալ շտաբերի պետերը: Կոմիտեն իրականացնում է նաև Համագործակցության պետությունների զինված ուժերի վիճակի վերլուծություն և առաջարկություններ է ներկայացնում դրանց հետագա կատարելագործման ու զարգացման համար:
  • Տարածել