Մամուլի հաղորդագրություն

7 Մարտի, 2012 00:00
Մարտի 6-ին ԱՄՆ-ի Մոնտերեյի պաշտպանական ռեսուրսների կառավարման ինստիտուտի կրթության և վարժանքի կենտրոնի փոխտնօրեն Ալան Հովարդը հանդիպել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ) ղեկավար կազմի հետ:

Հանդիպման նպատակն էր քննարկել ԱՄՆ «Մարդասիրական ականազերծում» ծրագրի շրջանակներում Մոնտերեյի պաշտպանական ռեսուրսների կառավարման ինստիտուտի կողմից «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին փորձագիտական խորհրդատվություն և օժանդակություն ցուցաբերելու փուլային ծրագրի մանրամասները: Նշված ծրագրի շրջանակներում ՊՈԱԿ-ի ղեկավար անձնակազմի համար նախատեսվում են աշխատաժողովների, դասընթացների և տեսական վարժությունների անցկացում Հայաստանում: ԱՄՆ «Մարդասիրական ականազերծում» ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև առաջիկայում կազմակերպել ականազերծման և բժշկական վարժանքներ ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ինժեներական գումարտակի համար:
  • Տարածել