Զինված ուժերի ղեկավար կազմն այցելել է «Եռաբլուր» պանթեոն
5 Մարտի, 2012 00:00Մարտի 5-ին «Եռաբլուր» պանթեոնում մեկնարկել է ՀՀ Ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 53-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շարքը:
ՀՀ պաշտանության նախարար Սեյրան Օհանյանը Զինված ուժերի ղեկավար կազմի և հասարակայնության ներկայացուցիչների հետ այցելել է «Եռաբլուր» պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Վազգեն Սարգսյանի հիշատակին:
Մարտի 5-ին հիշատակի միջոցառումներ են նախատեսված նաև ՊՆ վարչական համալիրում, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, Սպարապետի անունը կրող զորամասում: