2011թ. սեպտեմբեր ամսին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները

8 Հոկտեմբերի, 2011 00:00
Հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում 2011թ. սեպտեմբերի 1-ից 30-ը Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 1450 անգամ:

Հայաստանի Հանրապետության սահմանին գրանցվել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման ավելի քան 250 դեպք: ԼՂՀ պաշտպանության բանակից ստացված տվյալների համաձայն` նշյալ ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 1200 անգամ: Հրադադարի խախտումների ժամանակ ադրբեջանական կողմը կրակել է տարբեր զինատեսակներից, այդ թվում` դիպուկահար զինատեսակներից ավելի քան 300 անգամ: Հայկական զինված ուժերը խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը և պատասխան գործողությունների են դիմում ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Հայկական զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը հակառակորդի հետ շփման գծում:
  • Տարածել