Հայաստան է ժամանել Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետը

25 Օգոստոսի, 2011 00:00

Ս.թ օգոստոսի 24-ից 26-ը աշխատանքային այցով Երևան է ժամանել Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Ուլրիխ Շտումպի գլխավորած պատվիրակությունը: Այս այցը երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ռազմական ոստիկանությունների միջև 2009 թվականին հիմնված համագործակցության շրջանակներում երրորդ փոխադարձ այցելությունն է: Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Վ.Գասպարյանի և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Ա.Տեր-Սահակյանի հետ, այցելել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու կառույցների միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:
  • Տարածել