Մամուլի հաղորդագրություն

16 Նոյեմբերի, 2011 00:00
2011թ. նոյեմբերի 17-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով այսօր Ալմաթի է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:

Նիստի ընթացքում կքննարկվեն և կստորագրվեն ռազմական համագործակցության բնագավառում մի շարք փաստաթղթեր: Այցի ընթացքում պլանավորված է ՀՀ պաշտպանության նախարարի երկկողմ հանդիպումները Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Ա.Սերդյուկովի, Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Յ.Ժադոբինի և Ուկրաինայի պաշտպանության նախարար Մ.Եժելի հետ:
  • Տարածել