Ռուսական բանակի Ա.Վ.Ալեքսանդրովի անվան Կարմիր դրոշի կրկնակի շքանշանակիր երգի ու պարի ակադեմիական համույթը ելույթ է ունեցել Հայաստանում

16 Օգոստոսի, 2011 00:00

Օգոստոսի 10-15-ը Հայաստանում համերգներով հանդես է եկել ռուսական բանակի Ա.Վ.Ալեքսանդրովի անվան Կարմիր դրոշի կրկնակի շքանշանակիր երգի ու պարի ակադեմիական համույթը: 20 հոգանոց ստեղծագործական խումբը, որոնցից մեջ էին նաև ՌԴ վաստակավոր արտիստներ, կատարել է անվանի ռուս հեղինակների վոկալ և խորեոգրաֆիկ համարներ: Համերգները տեղի են ունեցել Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի մշակույթի կենտրոնում, ինչպես նաև` ավիացիոն ռազմակայանում, «Կաղնուտ» և «Ալագյազ» ուսումնավարժական կենտրոններում, ՊՆ 5-րդ բանակային զորամիավորումում:
  • Տարածել