ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի մեկնաբանությունը հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության կապակցությամբ

4 Հունիսի, 2011 00:00

Հայկական զինված ուժերը խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը: Իրականում ադրբեջանական կողմը ամեն օր ավելացնում է հրադադարի ռեժիմի խախտումները և փորձում դրանք վերագրել հայկական կողմին: Ադրբեջանի նման քաղաքականությունը դատարապարտված է, քանի որ միջազգային հանրությանը դժվար է բացատրել, թե որն է հայկական կողմի շահը` հակամարտության գոտում իրավիճակը սրելու և հրադադարը խախտելու համար: Կարծում եմ` Ադրբեջանը ամենօրյա նման ապատեղեկատվությամբ փորձում է հող նախապատրաստել ապագա սադրանքների համար: Հայկական զինված ուժերը ի զորու են համարժեքորեն պատասխանել Ադրբեջանի բոլոր սադրանքներին:
  • Տարածել