Մեկնարկել է «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն ու Հարավային Կովկասը. տարածաշրջանի խաղաղության և անվտանգության հեռանկարները» թեմայով միջազգային խորհրդաժողովը

19 Մայիսի, 2011 00:00
Մայիսի 19-ին Երևանում մեկնարկել է ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի, ՀԱՊԿ քարտուղարության և ՀԱՊԿ-ի հետազոտական ինստիտուտի նախաձեռնությամբ կազմակերպված «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն ու Հարավային Կովկասը. տարածաշրջանի խաղաղության եւ անվտանգության հեռանկարները» թեմայով միջազգային խորհրդաժողովը:

Խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցել են ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Երկօրյա խորհրդաժողովի ընթացքում զեկույցներով հանդես են գալու ՀԱՊԿ անդամ պետությունների հետազոտական, քաղաքական-վերլուծական կենտրոնների ղեկավարներ և անվանի փորձագետներ:
  • Տարածել