Պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանին
17 Մայիսի, 2011 00:00ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 17-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Դիանա Յանսենին:
Շնորհավորելով Հայաստանում Շվեդիայի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարումը նոր լիցք կհաղորդի պաշտպանության ոլորտում հայ-շվեդական համագործակցության զարգացմանը:
Հյուրի խնդրանքով Սեյրան Օհանյանը ներկայացրել է իրավիճակը հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում: