ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի այցը Եռաբլուր Պանթեոն

8 Մայիսի, 2011 00:00
Շուշիի ազատագրման 19-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմը` նախարար Սեյրան Օհանյանի և գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորությամբ այսօր այցելել է Եռաբլուր Պանթեոն, հարգանքի տուրք մատուցել արցախյան ազատամարտում նահատակված ազատամարտիների հիշատակին:

Շուշիի ազատագրման տոնի կապակցությամբ շնորհավորելով Եռաբլուրում հավաքված ազատամարտիկներին ու զոհված ազատամարտիկների հարազատներին` Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է. «Մենք պետք է այսօր մեր խոնարհումը բերենք և փառք տանք մեր մարտական ընկերներին, ովքեր հանգչում են այստեղ: Մենք պարտավոր ենք կատարել նրանց բոլոր պատգամները, նրանք զրկել են մեզ սխալվելու իրավունքից»:
  • Տարածել