Մեկնարկել է “Պատմություն և մշակույթ. ընդդեմ կեղծիքի և ոտնձգության’’ հանրապետական գիտաժողովը
4 Մայիսի, 2011 00:00Պաշտպանության նախարարությունում մայիսի 4-ին մեկնարկել է “Պատմություն և մշակույթ. ընդդեմ կեղծիքի և ոտնձգության” հանրապետական գիտաժողովը, որին մասնակցում են պատմության և մշակույթի ոլորտի անվանի գործիչներ, գիտնականներ, ԲՈՒՀ-երի ռեկտորներ: Գիտաժողովը կազմակերպվել է պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախաձեռնությամբ:
Հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանի բացման խոսքից հետո ողջույնի խոսքով հանդես են եկել պաշտպանության, կրթության և գիտության, մշակույթի նախարարները, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը և ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը:
Կարևորելով գիտաժողովի կազմակերպումը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է. “Հայկական գիտական միտքը պետք է իր հստակ մոտեցումներն ունենա ու արտահայտի պատմության և մշակույթի ադրբեջանական կեղծարարությունների վերաբերյալ:
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր ելույթում նշել է. “Պատահական չէ, որ պատմության և մշակույթի հարցերը քննարկվում են հենց պաշտպանության նախարարությունում, քանի որ դրանք ազգային անվտանգության հետ շաղկապված խնդիրներ են”:
Եռօրյա գիտաժողովի ժամանակ նախատեսված են քննարկումներ ներկայացվելիք 37 զեկույցների շուրջ: